ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ԵՊՀ ուսանողների նկատմամբ ճնշումներ են եղել

    ԵՊՀ ուսանողների նկատմամբ ճնշումներ են եղել

    27.11.2019| 14:10
    ԵՊՀ ուսանողների նկատմամբ ճնշումների հարցով դիմել ենք ուսխորհրդի ներկայացուցիչներին, պատրաստվում ենք իրազեկել նաև ռեկտորին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը։
  • Նավթի համաշխարհային գները նվազել են

    Նավթի համաշխարհային գները նվազել են

    27.11.2019| 14:09
    WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 0.21 տոկոսով՝ մինչև 58.29 դոլար մեկ բարելի դիմաց: Brent ապրանքանիշի հունվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.19 տոկոսով՝ մինչև 64.15 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
  • Արձանագրվել է տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստ

    Արձանագրվել է տուֆ քարի ապօրինի արդյունահանման փաստ

    27.11.2019| 14:08
    ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը:
  • Ընդունվում են ՀՀ նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում

    Ընդունվում են ՀՀ նախագահի մրցանակի հայտերը 7 անվանակարգերում

    27.11.2019| 14:05
    Այս տարվա դեկտեմբերի 2-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ն ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերը նաև հետևյալ 7 անվանակարգերում՝ բժշկագիտություն, բնական գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հումանիտար գիտություններ, գրականություն, արվեստ անվանակարգերում։
  • «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը յուրահատուկ նվեր էր Սոչիի բնակիչներին». Հանս Յոակիմ Ֆրայ

    «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը յուրահատուկ նվեր էր Սոչիի բնակիչներին». Հանս Յոակիմ Ֆրայ

    27.11.2019| 14:04
    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում ներկայացրեց Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։
  • WhatsApp օգտատերերը կարող են ընտրել հաղորդագրությունները ջնջելու ամիսն ու օրը

    WhatsApp օգտատերերը կարող են ընտրել հաղորդագրությունները ջնջելու ամիսն ու օրը

    27.11.2019| 00:07
    WhatsApp հավելվածի հաղորդագրությունը որոշ ժամանակ անց ավտոմատ կերպով հնարավոր կլինի հեռացնել համակարգից: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ համակարգի աշխատակիցներն այժմ գործառույթի փորձարկման փուլում են:
  • «АвтоВАЗ» ընկերությունը նորացված «Նիվա» կթողարկի

    «АвтоВАЗ» ընկերությունը նորացված «Նիվա» կթողարկի

    27.11.2019| 00:06
    «АвтоВАЗ» ռուսական ընկերությունը պատրաստվում է «Նիվա» մակնիշի նոր ամենագնացի սերիական արատդրությանը:
  • С-400-ների փորձարկմումը՝ ի պատասխան F-16 կործանիչների

    С-400-ների փորձարկմումը՝ ի պատասխան F-16 կործանիչների

    27.11.2019| 00:05
    РИА Новости գործակալությունը, հղում անելով թուրքական լրատվականների տրածած տեսանյութերին, գրում է, որ Թուրքիայում սկսվել են С-400 զենիթահրթիռային համալիրների փորձարկումները:Թուրքական աղբյուրները գրում են, որ տեսանյութը հրապարակվել է ցույց տալու համար С-400-ի հզորությունն՝ ի համեմատություն ամերիկյան F-16 կործանիչների:
  • ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության խթանման լավ հարթակ է

    ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության խթանման լավ հարթակ է

    26.11.2019| 22:14
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ-ն մեր երկրի կարևոր գործընկերն է ոչ միայն երկկողմ համագործակցության, այլև այն առումով, որ կազմակերպության շրջանակում է գործում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող Մինսկի խմբի համանախագահությունը:
  • Արամ Սարգսյան. Մեզ պետք է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը

    Արամ Սարգսյան. Մեզ պետք է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը

    26.11.2019| 22:13
    «Ես համոզված եմ, որ այս փուլում մեզ պետք չի Սենատի բանաձև ցեղասպանության մասին, մեկ է՝ Թրամփը չի վավերացնելու, որ Էրդողանին լրիվ Պուտինի գիրկը չգցի, մեզ պետք է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեն Արցախը: Դա է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ և ամենալուրջ քայլը»: